Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9535-22.09.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.    «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1994 թվականի հուլիսի 31-ի թիվ ՀՕ-115) 24-րդ հոդվածի 2-րդ մասում «միջնորդ դատարաններում» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալներում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: