Հոդված 1. «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-250) /այսուհետեւ` Օրենք/ 5-րդ հոդվածի 1-րդ մասի ժ) կետում «միջնորդ դատարան» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի`
ա/ 4-րդ մասի ը) կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատության» բառերով,
բ/ 8-րդ մասի ա) կետում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատությունների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: