Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-9538-22.09.2006-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-250) /այսուհետեւ` Օրենք/ 5-րդ հոդվածի 1-րդ մասի ժ) կետում «միջնորդ դատարան» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի`

ա/ 4-րդ մասի ը) կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատության» բառերով,

բ/ 8-րդ մասի ա) կետում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատությունների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: