Հոդված 1. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՀՕ-262) /այսուհետեւ` Օրենք/ 10-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետում «միջնորդ դատարան» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: