Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-29-Ն) /այսուհետեւ` Օրենք/ 17-րդ հոդվածի 3-րդ մասի 5)-րդ կետում «միջնորդ դատարանում» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «միջնորդ դատարանում» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: