Հոդված 1.
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29-Ն, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «միջնորդ դատարանում» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալում» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 49-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «միջնորդ դատարանում» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալում» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: