Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186) 9-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7. արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար` բազային տուրքի քառապատիկի չափով»։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: