Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-95314-22.09.2006-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186) 9-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«7. արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար` բազային տուրքի քառապատիկի չափով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: