Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-956-25.09.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6--ի ՀՕ 304 օրենքում (այսուհետ` օրենք) կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները:

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի 1-3-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« ՀՈԴՎԱԾ 1. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Տեղական հանրաքվեն տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության կարեւոր հարցերով քվեարկությունն է:

ՀՈԴՎԱԾ 2. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրականիրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Տեղական հանրաքվեի դրված յուրաքանչյուր հարցի համար հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայնի իրավունք:

2. Տեղական հանրաքվեին մասնակցությունն ազատ է: Հանրաքվեի մասնակիցների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:

ՀՈԴՎԱԾ 3. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱUՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող 18 տարին լրացածյուրաքանչյուր ոք:

2. Uույն օրենքով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ ընտրական իրավունք ունեցող բոլոր անձանց վրա:

3. Տեղական հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող անձինք:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «դրվել» բառից հետո լրացնել « Սահմանադրությամբ նախատեսված» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 6-րդ հոդվածում`

1. առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել տվյալ համայնքի տարածքում ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրությունըվերացնելուց հետո` երկամսյա ժամկետում:».

2. երկրորդ մասում «2» թիվը փոխարինել «1» թվով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1.1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ.

«Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդեսգալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:».

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` /այսուհետ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով/ գրանցվելու խնդրանքով, որի համար իր բոլոր անդամների ստորագրած դիմումին կից ներկայացնում է`

ա) տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը.

բ) իր անդամների եւ լիազոր ներկայացուցիչների ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակության եւ աշխատանքի վայրը (պաշտոնը), կուսակցական պատկանելությունը, անձնագրային տվյալները.

գ) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդեպ գալու մասին իրժողովի որոշման արձանագրությունը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի ողջ տեքստում, «մարզային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով, իսկ «մարզային ընտրական» բառերը՝ «ընտրատարածքային ընտրական» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի վերջին նախադասությունըշարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Պաշտոնաթերթիկում հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստորագրում է անձամբ:».

2. 7-րդ մասում «քաղաքացիներ» բառը փոխարինել «հանրաքվեի մասնակիցներ» բառով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, իսկ«քաղաքացի» բառը «անձ»բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1. 1-ին մասը լրացնել նոր 1.1 մասով.

«1.1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում, տեղական հանրաքվեն նշանակվում է կառավարության որոշմամբ, հանրաքվե նախաձեռնելը եւ նշանակելը կատարվում է մեկ ակտով»:

2. 2-րդ մասում` «մարմնի» բառից հետո լրացնել «կամ կառավարության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 13 հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն են Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորվածեւ ԿԸՀ-ի կողմից որոշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15 հոդվածի 2-րդ մասում «հրապարակվելուց հետո » բառերը փոխարինել «հրապարակվելու պահից» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12 . Օրենքի16-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նիստերի եւ քվեարկության ընթացքում, uույն օրենքով եւ Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում էաշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դատարանի ընդունած վճիռը բողոքարկման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման (ներառյալ` ցուցակների կազմումը) ծախսերը, բացառությամբ կառավարության կողմից նշանակված հանրաքվեների կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:

Կառավարության կողմից նշանակված հանրաքվեի նախապատրաստման անցկացման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 22-րդ հոդվածում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 24-րդ հոդվածում 2-րդ մասում«սահմանում է մարզային հանձնաժողովը» բառերը փոխարինել «սահմանվում է ընտրական օրենսգրքով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից uտանում է մեկ քվեաթերթիկ»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասումեւ 34-րդ հոդվածում «քաղաքացի» բառը փոխարինել «հանրաքվեի մասնակից»բառերով: