Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-957-26.09.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1998 թվականի հունիսի 17-ի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 31.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31.1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով միջնոդություն ներկայացնող անձինք

Առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական դատարանների նախագահների եւ դատավորների լիազորությունները դադարեցնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ դիմելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապե՟տու՟թյան արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու եւ կարգապահական պատասխա՟նատվության ենթարկելու հարցերով միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ դիմելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ դիմելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը: Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությունը կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա:

Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդին է դիմում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ միջնորդություն ներկայացրած անձինք իրավունք ունեն մինչեւ խորհրդի կողմից վերջնական որոշում կայացնելը հետ վերցնել իրենց միջնորդությունը, ինչը հիմք է հանդիսանում կարգապահական վարույթի կարճման համար:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ մասից հանել «(իսկ մինչեւ խորհրդում հարցի քննարկումը` արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձնաժողովը կամ վճռաբեկ դատարանի նախագահը)» բառերը: