Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի (1995 թվականի հոկտեմբերի 23-ի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) 18.1-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի`
1) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի դատավորի եւ պալատի նախագահի լիազորությունները դադարեցնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով միջնորդությամբ դիմելու Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ.
2) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով միջնորդությամբ դիմելու Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Խորհուրդը ներկայացված միջնորդության եւ նյութերի հիման վրա իրավունք ունի հարուցել վարույթ:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասում «խորհուրդը» բառից հետո լրացնել «հարուցում է կարգապահական վարույթ եւ» բառերով: