Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի «ա» կետի առաջին ենթակետը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածները:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ եւ 5-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվում.
ա) առաջին երեխայի ծննդյան համար-100 000 դրամը
բ) երկրորդ երեխայի ծննդյան համար-150 000 դրամը
գ) երրորդ երեխայի ծննդյան համար-250 000 դրամը
դ) չորրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար-400 000 դրամը
5. Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներում երեխայի (երեխաների) ծննդյան դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ այդ ընտանիքը ընտանեկան նպաստի իրավունք է ձեռք բերում երեխայի ծննդով, սույն հոդվածով սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կրկնապատկվում է»:
Հոդված 5.
Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կապակցությամբ Օրենքի 14-րդ - 27-րդ հոդվածները համապատասխանաբար համարել 12-րդ - 25-րդ հոդվածներ:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: