Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-959-26.09.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի երկրորդ մասը, երկրորդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ` Ազգային Ժողովի կողմից` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Կենտրոնական բանկի նախագահ»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր 3.1 կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«3.1 Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ՀՀ Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել Կենտրոնական բանկի նախագահին`

ա) եթե նա կորցրել է ՀՀ քաղաքացիությունը,

բ) իր դիմումի համաձայն (ԱԺ ներկայացված դիմումը քննարկվում է 10 օրվա ընթացքում, եթե որոշում չի կայացվում, ապա Կենտրոնական բանկի նախագահի կողմից իր դիմումը վերահաստատելու դեպքում ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից),

գ) դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ,

դ) եթե նա թերացել կամ ոչ պատշաճ է կատարել սույն հոդվածի 1-ին մասի պահանջները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: