Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում ավելացնել նոր 20-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«20) Ուսման վարձ` ուսանողական նպաստին հավասարեցված վարձավճար»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ պարբերությունից հետո ավելացնել նոր 12.1 պարբերությունը հետեւյալ բովանդակությամբ.
«12.1 Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները վճարովի ուսուցման վարձաչափերի սահմանում ըստ կրթական ծրագրերի եւ ըստ մասնագիտությունների»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: