ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի ((2 մայիuի 2001 թվականի) 2-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«8) համայնքին, քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց uեփականության իրավունքով պատկանող հողամասերը հասարակության եւ պետության կարիքների համար օտարումը.»:
ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը, 56-րդ հոդվածի 4-րդ կետըեւ 110-րդ հոդվածի 3-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ կետում«պետության ու համայնքների կարիքների համար վերցնելիu» բառերը փոխարինել «հասարակական եւ պետական կարիքների համար օտարելիս» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետից հանել «պետական եւ համայնքային կարիքների համար oտարելու,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5 . Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4) հողամաuը հասարակության եւ պետության կարիքների համար օտարելիս.»:
ՀՈԴՎԱԾ 6 . Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«8) հողամաuը հասարակության եւ պետությանկարիքների համար օտարելիս.»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 104-րդ հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 104.Հողամասի oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար
Հողամասի oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, oրենքովuահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 8. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 106-րդ եւ 108-րդհոդվածները:
ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ, որը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 248-Ա որոշման 2-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 035-2602 հանձնարարականի պահանջներից: