Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9611-29.09.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի (2 մայիuի 2001 թվականի) 2-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8) համայնքին, քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց uեփականության իրավունքով պատկանող հողամասերը հասարակության եւ պետության կարիքների համար օտարումը.»:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը, 56-րդ հոդվածի 4-րդ կետըեւ 110-րդ հոդվածի 3-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ կետում«պետության ու համայնքների կարիքների համար վերցնելիu» բառերը փոխարինել «հասարակական եւ պետական կարիքների համար օտարելիս» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետից հանել «պետական եւ համայնքային կարիքների համար oտարելու,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5 . Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) հողամաuը հասարակության եւ պետության կարիքների համար օտարելիս.»:

ՀՈԴՎԱԾ 6 . Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8) հողամաuը հասարակության եւ պետությանկարիքների համար օտարելիս.»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 104-րդ հոդվածըշարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 104.Հողամասի oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար

Հողամասի oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, oրենքովuահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 8. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 106-րդ եւ 108-րդհոդվածները:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: