Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (07 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մարզերի եւ համայնքների սահմանների նկարագրությունը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են օրենքով։»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի 1-ին կետի պահանջներից եւ նպատակ ունի համապատասխանեցնելու նշված օրենքը Սահմանադրության փոփոխություններին, մասնավորապես` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրությունը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 11-րդ կետին, որի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները եւ դրանց սահմանները կարող են սահմանվել բացառապես օրենքով: