Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (07 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մարզերի եւ համայնքների սահմանների նկարագրությունը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով։»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրվանից: