Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-964-02.10.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  28-պատիկի չափով:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափերը  սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  24-պատիկի չափով:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափը  սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  22-պատիկի չափով:

Հոդված  4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  21-պատիկի չափով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության նախարարի,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության  Ոստիկանության  պետի, Հայաստանի Հանրապետության  Ազգային  Անվտանգության  ծառայության  տնօրենի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի  աշխատակազմի  ղեկավարի,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության ազգային  վիճակագրական ծառայության նախագահի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  21-պատիկի չափով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ ամսական  լրավճարը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  50 տոկոսի չափով:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության մարզպետի  պաշտոնային դրույքաչափը  սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  17-պատիկի չափով:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի  դատարանի  դատավորի պաշտոնային  դրույքաչափը  սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 17.4-պատիկի չափով:

Հոդված 9. Դատավորների եւ դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները սահմանվում են «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին  տեղակալի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության  Ոստիկանության  պետի առաջին  տեղակալի, Հայաստանի Հանրապետության  Ազգային  Անվտանգության  ծառայության  տնօրենի  առաջին  տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի  տեղակալի, Երեւան  քաղաքի  դատախազի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափերը   սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  16-պատիկի չափով:

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության նախարարի  տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական  ծառայության  նախագահի  տեղակալի, Հայաստանի Հանրապետության  Ոստիկանության  պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության Ազգային  Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի, Հայաստանի Հանրապետության մարզպետի  (Երեւանի  քաղաքապետի)  տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախա՟զության  վարչության  պետի  եւ Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային  ստորաբաժանումը  գլխավորող դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  13-պատիկի չափով:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի  առաջին  տեղակալի պաշտոնային  դրույքաչափը  սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի  12.5-պատիկի չափով:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Նվազագույն ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 10.5-պատիկի չափով:

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի չափով:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների (պետական ծառայողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական  ծառայողների  վարձատրության  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով:

Հոդված 16 . Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  եւ  Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում «Քաղաքացիական  ծառայության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքով  ամրագրված եւ սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ  զբաղեցնող եւ տեխնիկական  սպասարկում  իրականացնող անձանց պաշտոնային  դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի դատական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ տեխնիկական  սպասարկում  իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության  սահմանադրական դատարանի նախագահը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների /Երեւանի  քաղաքապետարանի/  աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային  դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների  վարձատրության  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության  հարկային  ծառայության  մարմնի  հարկային  ծառայողի պաշտոնային  դրույքաչափը սահմանվում է «Հարկային  ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության  մաքսային  ծառայության  մարմնի  մաքսային  ծառայողի պաշտոնային  դրույքաչափը սահմանվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում «Քաղաքացիական  ծառայության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքով  ամրագրված եւ սույն օրենքով  չսահմանված հայեցողական  պաշտոններ  զբաղեցնող  անձանց  պաշտոնային  դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի)  աշխատակազմերում  «Քաղաքացիական  ծառայության  մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքով ամրագրված քաղաքացիական աշխատանք կատարող վարձու աշխատողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ,  տնտեսական  եւ  առաջին  ատյանի  դատարանների  աշխատակազմի դատական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային  դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքը:

Հոդված  25.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ  դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին»  ՀՀ օրենքը   գործողության  մեջ  է մտել 2003 թվականի  հուլիսի  1-ից   եւ  մինչ  օրս  փոփոխության  չի  ենթարկվել: «Քաղաքացիական  ծառայողների  վարձատրության  մասին»  ՀՀ  օրենքի  կիրարկմամբ  արմատական  փոփոխություն  է  կատարվում  քաղաքացիական  ծառայողների  աշխատանքի  վարձատրության  համակարգում,  զգալիորեն  բարձրանում է  քաղաքացիական  ծառայողների  պաշտոնային դրույքաչափերը, որն էլ անհամամասնություն է առաջացնում գործող  պաշտոնային  դրույքաչափերի  միջեւ: Նման պայմաններում՝ պաշտոնային դրույքաչափերի միջեւ համամասնությունը պահպանելու նպատակով  անհրաժեշտություն է առաջացել օրենսդիր, գործադիր եւ  դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման:  Պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով:

Այդ կապակցությամբ ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ  օրենքների նախագծերը: