Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9641-02.10.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 օգոստոսի 1998 թվականի, ՀՕ-245) 40 հոդվածի՝

1). երրորդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության  վարչության  պետի  տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի  ավագ  օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի  տեղակալի  եւ  Երեւան  քաղաքի  դատախազի  տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի 11-պատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի  օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին  առընթեր  ՀԿԳ  քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր  դատախազության քննչական  վարչության ՀԿԳ ավագ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր  դատախազության  վարչության  եւ  բաժնի  ավագ  դատախազի  պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի 10-պատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի  պետի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության  վարչության  եւ բաժնի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր  դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի 9-պատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի  պետի  տեղակալի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի  ավագ օգնականի, Երեւան  քաղաքի  դատախազի  ավագ  օգնականի,  Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ  դատախազի եւ ՀԿԳ քննիչի, Երեւան  քաղաքի  դատախազության  ավագ  քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի 8-պատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության դատախազության  գիտաուսումնական  կենտրոնի գիտաշխատողի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի  օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի դատախազի,  Երեւան  քաղաքի  դատախազի  օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի ավագ  օգնականի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի 7-պատիկի չափով:

Երեւան քաղաքի դատախազության քննիչի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 6.5-պատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման քննիչի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի 6-պատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության դատախազության` սույն օրենքով  չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ  դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին»  ՀՀ օրենքը   գործողության  մեջ  է մտել 2003 թվականի  հուլիսի  1-ից   եւ  մինչ  օրս  փոփոխության  չի  ենթարկվել: «Քաղաքացիական  ծառայողների  վարձատրության  մասին»  ՀՀ  օրենքի  կիրարկմամբ  արմատական  փոփոխություն  է  կատարվում  քաղաքացիական  ծառայողների  աշխատանքի  վարձատրության  համակարգում,  զգալիորեն  բարձրանում է  քաղաքացիական  ծառայողների  պաշտոնային դրույքաչափերը, որն էլ անհամամասնություն է առաջացնում գործող  պաշտոնային  դրույքաչափերի  միջեւ: Նման պայմաններում՝ պաշտոնային դրույքաչափերի միջեւ համամասնությունը պահպանելու նպատակով  անհրաժեշտություն է առաջացել օրենսդիր, գործադիր եւ  դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման:  Պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են «Նվազագույն  ամսական  աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն  ամսական  աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով:

Այդ կապակցությամբ ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ  օրենքների նախագծերը: