Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9642-02.10.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հուլիսի 1998 թվականի ՀՕ-230, այսուհետ՝ օրենք) 16 հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

3-րդ մասից հանել «այդ թվում` նաեւ պալատների նախագահների եւ վճռաբեկ դատարանի նախագահի» բառերը.

4-րդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ`

«4/ տվյալ դատարանի նախագահի, բացառությամբ վճռաբեկ դատարանի նախագահի, պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի քսան տոկոսի չափով, իսկ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի տաս տոկոսի չափով».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀօրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւդատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ  օրենքը գործողության մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ից եւ մինչ օրս փոփոխության չի ենթարկվել:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ արմատական փոփոխություն է կատարվում քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության համակարգում, զգալիորեն բարձրանում է քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը, որն էլ անհամամասնություն է առաջացնում գործող պաշտոնային դրույքաչափերի միջեւ: Նման պայմաններում՝ պաշտոնային դրույքաչափերի միջեւ համամասնությունը պահպանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենսդիր, գործադիր եւդատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման: Պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով:

Այդ կապակցությամբ ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: