Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-965-02.10.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «15000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա) 2-րդ պարբերության «87 դրամ» բառերը փոխարինել «116 դրամ» բառերով,

բ) 3-րդ պարբերության «97 դրամ» բառերը փոխարինել «126 դրամ» բառերով,

գ) 4-րդ պարբերության «145 դրամ» բառերը փոխարինել «194 դրամ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: