Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-411-Ն, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ կետի «սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները» բառերն փոխարինել «տարածքային կառավարման պետական մարմինը» բառերով.
Հոդված 2. օրենքի 12-րդ հոդվածի «սոցիալական պաշտպանության ապահովման համար» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման պետական մարմինը» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է համաձայն երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների պահանջի:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 11 եւ 12-րդ հոդվածների առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի եւ մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների ստեղծման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 899-Ա Վարչապետի որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 1833-Ն որոշման պահանջներին եւ «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրության» գործառույթներին: