Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-968-05.10.2006-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (24 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-411-Ն, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ կետի «սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները» բառերն փոխարինել «տարածքային կառավարման պետական մարմինը» բառերով:

Հոդված 2. օրենքի 12-րդ հոդվածի «սոցիալական պաշտպանության ապահովման համար» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման պետական մարմինը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: