Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվական, ՀՕ-118 եւ հետագա փոփոխությունների, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի «15-րդ հոդվածի» բառերից հետո ավելացնել «19-րդ եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի «մայրական կաթի,» բառերից հետո ավելացնել «դեղամիջոցների, դեղանյութերի,» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՕՐԵՆՔԻ
Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է նպաստել երկու հիմնարար խնդիրի կարգավորմանը:
Առաջին. ավելացված արժեքի հարկի արդյունքում Հայաստանի սպառողների համար դեղերի գինը ավելացել է 20%-ով եւ դրա արդյունքում առաջին հերթին տուժում է չունեվոր խավը:
Երկրորդ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում դեղերի համար ավելացված արժեքի հարկը սահմանաված է 0%, Հայաստանը հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում, ինչը մի կողմից նպաստում է դեղերի ներմուծման համար Վրաստանի տարածաշրջանային կենտրոն դառնալուն, իսկ մյուս կողմից` Վրաստանից ապօրինի մաքսանենգ ճանապարհով Հայաստան դեղերի ներկրմանը: