Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-972-12.10.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկ՟տեմ՟բե՟րի 2002 թվականի, ՀՕ-491-Ն) 8-րդ հոդ՟վա՟ծի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բո՟վան՟՟դակությամբ.

«5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մին՟՟չեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟՟՟՟՟՟՟ման՟ված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփո՟խա՟՟՟՟՟՟նակված եւ չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմ՟՟՟՟՟՟նում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պար՟տա՟վո՟րութ՟յու՟՟նը դա՟դարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տար՟վան հա՟ջորդող տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն փո՟խա՟դրա՟մի՟ջո՟՟ցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույ՟՟՟՟՟՟՟քա՟հար՟կի պարտավորությունները հակադարձվում են եւ ենթակա են կատարման սույն օրեն՟՟քով սահ՟՟՟՟ման՟ված կարգով եւ չափով»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հե՟տեւյալ խմբա՟գրությամբ.

«5. Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մին՟չեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟՟՟ման՟՟ված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփո՟խա՟՟նակ՟ված եւ չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմ՟՟նում հաշ՟վա՟ռու՟մից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույ՟քա՟հար՟կի պար՟՟տա՟վո՟րութ՟յան դադարեցման (հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պար՟տա՟վո՟րութ՟՟յուն՟ների վերա՟հաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշ՟վա՟ռում վա՟րող լիա՟զոր մարմնի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներ՟կա՟յացված տե՟ղե՟կությունները կամ գույքհարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշ՟վա՟ռու՟մից ժա՟մա՟նա՟կա՟վորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվ՟յալ փո՟խա՟դրա՟միջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը): Ֆի՟զի՟կա՟կան անձի դի՟մումի հա՟մաձայն փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառվում են գույ՟՟քահարկ վճա՟րո՟ղին հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույ՟՟քահարկի պար՟տա՟վո՟րություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:»:

Հոդված 3. Օրենքի15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «համա՟պա՟տաս՟խան» բա՟ռից հե՟՟տո լրացնել «, ինչպես նաեւ կրոնական կազմակերպություններին սե՟՟՟փա՟կա՟նութ՟յան իրա՟վուն՟քով պատկանող՝ մինչեւ 1991թ-ը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟ման՟ված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինու՟թ՟յունները»:

Հոդված 4.  Կրոնական կազմակերպություններն ազատ՟՟վում են նաեւ իրենց սե՟փա՟կա՟նութ՟յան իրա՟վունքով պատկանող՝ սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված շենքերի եւ շինությունների հա՟մար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ հաշվարկված գույ՟քա՟հար՟կի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշ՟վարկ՟՟՟՟ված՝ հար՟կա՟յին օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարների վճա՟՟րումից:

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված արտոնությունների տրամադրման հե՟տեւան՟՟՟քով հա՟մայնք՟՟ների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման են՟թա՟կա չէ:

 Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաս՟ներորդ օր՟վա՟նից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համաձայն` գույ՟՟քա՟հարկը հարկ վճարողներին Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրա՟վուն՟քով պատ՟՟՟կա՟՟՟՟նող հարկվող օբյեկտ համարվող գույքի (մասնավորապես` փոխա՟դր՟ա՟մի՟ջոցների) հա՟՟մար օրեն՟՟՟քով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյու՟ջե՟ներ վճարվող հարկ է: Օրեն՟՟քի 10-րդ հոդվածի համաձայն, գույքահարկ վճարողներին հաշ՟վառող տեղական ինքնա՟կա՟՟ռա՟վար՟՟՟ման մարմինները, հիմք ընդունելով փոխա՟դրա՟մի՟ջոց՟ների հաշվառում (գրանցում) վա՟րող հա՟՟՟մապատասխան լիազոր մարմինների կողմից ՀՀ կառավարության սահմանած կար՟գով փ՟ո՟խա՟՟՟դրամիջոցների վերաբերյալ ներ՟կա՟յաց՟րած տեղեկությունները` հաշվարկում են ֆի՟զի՟կա՟կան ան՟ձանց փոխադրամիջոցների գույ՟քահարկը: Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ֆի՟զի՟կա՟կան ան՟ձինք տարեկան տեխ՟նի՟կական զննության ենթակա փոխադրամիջոցների հա՟մար գույ՟՟՟քա՟հար՟կի հարկային պար՟տավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փո՟խա՟՟՟դրա՟մի՟ջոց՟նե՟րը տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Անկախ տեխնիկական զննության համգամանքից, քանի դեռ փոխադրամիջոցները շա՟րու՟նա՟՟՟կում են հաշվառել դրանց հաշվառումը (գրանցումը) վարող լիազոր մարմնում (սե՟փա՟կա՟նութ՟՟յան իրա՟վունքով ֆիզիկական անձի փոխադրամիջոցը հաշվառված է Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟՟՟պե՟տութ՟յան տարածքում), օրենքով սահմանված կարգով փո՟խա՟դրա՟մի՟ջոց՟նե՟րի համար շա՟րու՟նակվում է գույ՟քահարկի (իսկ օրենքով սահմանված ժամկետներում վճա՟րումը չկատարելու հա՟մար նաեւ տույ՟ժերի) գումարների հաշվարկը, ինչն ան՟խու՟սա՟փե՟լիորեն հանգեցնում է փո՟խա՟՟դրա՟մի՟ջոց՟ների գծով գույքահարկի չկատարված պար՟տա՟վորությունների` ապառքների կու՟տակ՟ման: Նշված փոխադրամիջոցների թվում բա՟վա՟կանին մեծ տեսակարար կշիռ են կազմում խո՟՟տան՟ման (շահագործման համար ոչ պի՟տա՟նի), ինչպես նաեւ հին նմուշի պետական հա՟մա՟րա՟նիշերը նո՟րերով չփոխանակված եւ չշա՟հագործվող փոխադրամիջոցները:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2005թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հա՟մա՟պա՟՟տաս՟խան փոփոխությամբ սահմանվեց, որ 2005-2006 թվականների ընթացքում փո՟խա՟դրա՟մի՟՟ջոցը խոտանելու (շահագործման համար ոչ պիտանի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը դրա գրան՟ցումը (հաշվառումը) վարող մարմնի հաշվառումից հանելու) դեպքում վերջին տեխ՟նի՟՟կա՟կան զննությանը հաջորդող ժամանակահատվածի գույքահարկի պարտավորությունները դա՟՟դա՟րում են (վերանում են): Սակայն այս երկու տարիների ընթացքում լիազոր մարմնում հաշ՟՟՟վառ՟՟ված, սակայն շահագործման համար ոչ պիտանի փոխադրամիջոցների սեփա՟կա՟նա՟տեր ֆիզի՟կական անձանցից քչերն օգտվեցին օրենքվ իրենց վերապահված հնարա՟վո՟րութ՟յու՟նից:

Նկատի ունենալով ներկայումս դեռեւս լիազոր մարմնում հաշվառված, բայց շա՟հա՟գործ՟ման հա՟մար ոչ պիտանի փոխադրամիջոցների գույքահարկի չկատարված նախկին պար՟տա՟վո՟րութ՟յու՟ն՟ների դադարեցման անհրաժեշտությունն ու գալիք պար՟տա՟վո՟րութ՟յուն՟նե՟րի առաջադրման ան՟՟նպատակահարմարությունը, համայքների բյուջեների ձեւա՟վոր՟ման ու դրանց կատարման ա՟ռու՟՟մով ապառքների կրճատման անհրաժեշտությունը, ներ՟կա՟յացվող նախագծով առա՟ջարկ՟վում է.

1. Հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված եւ չշահագործվող փո՟խա՟դրա՟՟միջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնի` ՀՀ ԿԱ ոստիկանության հաշ՟վա՟ռու՟մից հանելու (ժամանակավոր հաշվառման պահոցում հաշվառելու) դեպքում փո՟խա՟դրա՟մի՟ջոցի գույքահարկի պարտավորությունները եւս համարել դադարած (վերացված) տվյալ փո՟խա՟դրա՟միջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Հաշվառման ընթացակարգերի առումով համապատասխան փոփոխություններ կկա՟տար՟վեն ՀՀ ոստիկանությունում հաշվառման հարցերը կարգավորող համապատասխան օրենս՟դրու՟թ՟՟յունում: Նախատեսվում է ՀՀ ոստիկանությունում բացի հիմնական հաշվառման պա՟՟հոցից ստեղ՟՟ծել ժամանակավոր հաշվառման պահոց, որտեղ կհաշվառվեն նման փոխա՟դրա՟՟՟՟մի՟ջոց՟ները: Դրանց վերաբերյալ տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում կտրա՟մադրվեն տե՟՟ղական ինքնակառավարման մարմիններին:

Սակայն նախագծով առաջարկվում է նաեւ վերոնշյալ կարգով դադարած (վերացած) պար՟տա՟՟վորությունների հակադարձման դրույթ այն դեպքում, երբ սեփականատեր ֆիզիկական ան՟ձը ինքնուրույն կդիմի լիազոր մարմին` փոխադրամիջոցի տվյալները լիազոր մարմնի ժա՟մա՟նա՟կա՟վոր հաշվառման պահոցից հիմնական հաշվառման պահոց վերադարձնելու (նոր նմուշի պե՟տա՟կան համարանիշ ստանալու) համար: Այս դեպքում տվյալների վերահաշվառումը եւ նոր նմու՟շի պետական համարանիշերի տրամադրումը կկատարվի միայն նախկինում դա՟դա՟րած (վե՟րա՟ցած) հարկային պարտավորությունները լրիվ կատարելու դեպքում, տե՟ղա՟կան ինք՟նա՟՟կա՟ռա՟վար՟ման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գույքահարկի պար՟՟տավո՟րութ՟՟յուն՟ներ չունենալու տեղեկանքի հիման վրա:

2. Ֆիզիկական անձի կողմից փոխադրամիջոցը խոտանելու (շահագործման համար ոչ պի՟տա՟՟նի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը դրա գրանցումը (հաշվառումը) վարող մարմնի հաշ՟՟վառումից հանելու) դեպքում վերջին տարեկան տեխնիկական զննությանը հաջորդող ժա՟մա՟՟նա՟կ՟ահատվածի գույքահարկի պարտավորությունները դադարած (վերացած) համարելու օրեն՟՟քով սահմանված հնարավորության ժամկետը (2005-2006թթ.) երկարաձգել եւս երկու տա՟րով (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը):

Կրոնական կազմակերպությունները, համարվելով շահույթի նպատակ չհետապնդող հաս՟տա՟տութ՟յուններ, սեփականության իրավունքով իրենց պատկանող շենքերում եւ շինութ՟յուն՟նե՟րում իրականացնում են բարեգործական աշ՟խա՟տանք՟՟ների կազմակերպում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առա՟ջարկ՟՟վում է բոլոր կրոնական կազ՟մա՟կե՟ր՟պու՟թյուն՟՟ներին սեփականության իրավունքով պատ՟կա՟նող կրոնական եւ պաշտամունքային շեն՟քերն ու շի՟նութ՟՟յուն՟նե՟րն ազատել գույքահարկից, ինչպես նաեւ դրանց մասով օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ հաշվարկված գույ՟քա՟հար՟կի եւ այդ գումարները օրենս՟դրությամբ սահ՟մանված ժամկետներում չվճարելու համար հաշ՟վարկ՟՟՟՟ված տույժերի եւ տուգանքների գու՟մար՟ների վճա՟՟րումից: