Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-973-12.10.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1998 թվականի մայիսի 05, N ՀՕ-221) 60-րդ հոդվածի

1) 3-րդ եւ 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ կետից հանել «բազմազավակ կամ միայնակ մայրերին`» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված են այն դրամական գումարները, որոնց վրա կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել: Ի թիվս այլ տեսակների բռնագանձում չի տարածվում երեխայի ծննդյան կապակցությամբ (կետ 3), երեխաների խնամքի համար (կետ 4) եւբազմազավակ կամ միայնակ մայրերին (կետ 5) որպես պետական նպաստ վճարվող դրամնական գումարների համար: Օրենքի ընդունման (1998 թվականի մայիսի 5) պահին ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաuտների նշանակման եւ վճարման կարգի մասին» N 172 որոշմամբ նպաստ էր նշանակվում միայնակ մայրերին, մինչեւ երկու տարեկան երեխա խնամող մայրերին, ինչպես նաեւ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքի (բազմազավակ) երեխաներին:

ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտա՟նե՟կան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշմամբ 1999 թվականի հունվարի 1-ից ներդրվել է ընտանեկան նպաստի համակարգը եւ ուժը կորցրած են ճանաչվել Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիuի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաuտների նշանակման եւ վճարման կարգի մաuին» N 172 որոշման 2-րդ կետի «ա», «բ» եւ 3-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը: Նշված որոշման 2-րդ կետի «ա» եւ «բ» կետերով սահմանված էին 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքի երեխաների եւ միայնակ մայրերին տրվող նպաստները: Այսպիսով ներդրված ընտանեկան նպաստի համակարգը փոխարինեց մինչ այդ գործող երեխաներին տրվող պետական նպաստի համակարգին:

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի5-րդ հոդվածով (գործում է 2006թ. հունվարի 1-ից) նախատեսված է երեք տեսակի պետական նպաստներ` ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի N 727 որոշմամբ 1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մինչ այդ գործող տարաբնույթ նպաստների եւ փոխհատուցումների համակարգերը փոխարինվեցին ընտանեկան նպաստի համակարգով:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2315-Ն որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց նաեւ ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի N 172 որոշումը, որով մինչ այդ կարգավորվում էր մինչեւ երկու տարեկան երեխայի խնմքի նշանակման եւ վճարման հետ կապված հարաբերությունները:

Քանի որ, վերոգրյալ երեք տեսակի նպաստները սահմանված են Հայաստանի Հանրապետության «Պետական նպաստների մասին» օրենքով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի նախագծով կատարել փոփոխություն այն ներկայումս գործող օրենսդրությանը համապասասխանեցնելու նպատակով: