Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բնակելի տարածության սեփականության կամ օգտագործման իրավունքները կորցրած, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող զինապարտները հաշվառումից հանվում են առանց նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների:»:
Հոդված 2. Օ րենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ) հինգ օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատներին հայտնել հաշվառումից հանված զինապարտների մասին տեղեկատվություն՝ նշելով հաշվառումից հանելու իրավական հիմքը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: