ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գործում նախկին ԽՍՀՄ նորմատիվ իրավական ակտերը:
ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ օրենքները բացառությամբ`
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի» եւ դրանում կատարված փոփոխությունների ու լրացումների /6-ը դեկտեմբերի 1985 թվական/,
2. «Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» ՀԽՍՀ օրենքի /22-ը նոյեմբերի 1988թ. թիվ 1401- XI/:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նորմատիվ հրամանագրերն ու որոշումները բացառությամբ`
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը կիրարկելու մասին» ՀԽՍՀ 6-ը դեկտեմբերի 1985 թ. թիվ 356-XI որոշման,
2. «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ 01-ը դեկտեմբերի 1989 թ. թիվ 1650- XI որոշման,
3. «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը կենսագործող հանձնաժողով կազմելու մասին» ՀԽՍՀ 06-ը դեկտեմբերի 1989 թ. թիվ 1670- XI որոշման:
ՀՈԴՎԱԾ 4. Ուժը կորցրած ճանաչել`
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» թիվ Ն-0132-I օրենքը,
2.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) եւ Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերի հայերեն տեքստերում փոփոխություններ կատարելու մասին» թիվ Ն-0187-I օրենքը,
3.Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի մշտական եւ հատուկ հանձնաժողովների կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ Ն-0204-I օրենքը,
4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունվարի 22-ի «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» թիվ Ն-0242 օրենքը,
5.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ եւ Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» թիվ Ն-0290-I օրենքը,
6.«Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակություն հաստատած փախստականների համար հողի սեփականաշնորհման որոշ հարցերում արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի հուլիսի 29-ի թիվ Ն-0366-I օրենքը,
7.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» թիվ Ն-0367-I օրենքը,
8. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի մասին» թիվ Ն-0437-I օրենքը,
9. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին» թիվ Ն-0444-I օրենքը,
10. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի օգոստոսի 10-ի «Դատախազության համակարգում զինվորական դատախազություն ստեղծելու մասին» թիվ ՀՕ-37 օրենքը,
11.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 30-ի «ՀՀ-ում հարկերի եւ տուրքերի մասին» ՀՀ օրենքի 23, 25 եւ 27 հոդվածների գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին» թիվ ՀՕ-47 օրենքը,
12. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին» թիվ ՀՕ-61 օրենքը,
13. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատավորների, պետական նոտարիատների աշխատողների դասային կոչումներ սահմանելու մասին» թիվ Հ.Ն -0853-I օրենքը,
14. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ?Ֆոնդի սեփականաշնորհման մասին» թիվ ՀՕ-58 օրենքը /փոփոխություններով ու լրացումներով/,
15. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային Ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-124 օրենքը,
16. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 1995 թվականի դեկտեմբերի 6-ի «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-22 օրենքը,
17. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային Ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-124 օրենքը,
18. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 1996 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների եւ Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի որոշման մեջ լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-35 օրենքը,
19. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 1996 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-50 օրենքը,
20. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 1996 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ նրա տեղական մարմինների տնտեսական եւ սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի», «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության նյութական խրախուսման սոցիալական զարգացման ֆոնդի» եւ «Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի մարտի 31-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-52 օրենքը,
21. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1990 թվականի օգոստոսի 24-ի «Զինանշանի եւ հիմնի մասին» թիվ Ն-0076-I որոշումը,
22. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի հասարակական-քաղաքական օրաթերթ հիմնելու մասին» թիվ Ն-0121-I որոշումը,
23. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեն լուծարելու մասին» թիվ Ն-0188-I որոշումը,
24. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հունվարի 28-ի «Զինանշանի եւ հիմնի մրցույթների անցկացման ժամկետը երկարացնելու մասին» թիվ Ն-0246-I որոշումը,
25. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0252-I որոշումը,
26. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի փետրվարի 11-ի «Գերագույն դատարանի անդամներ ընտրելու մասին» թիվ Ն-0254-I որոշումը,
27. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի փետրվարի 19-ի «Լքված, լեռնային, ծայրամասային, աղետի գոտու մի շարք գյուղական բնակավայրերում հողամասերը, ինչպես նաեւ ոչ գյուղատնտեսական հողատեսքերը երկրագործության նպատակով որպես սեփականություն տրամադրելու արտոնությունների եւ այդ հողամասերի օտարման կարգի մասին» թիվ Ն-0260-I որոշումը,
28. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի փետրվարի 21-ի «Որպես սեփականություն տրամադրվող հողամասերի մասնակի հատուցումից գոյացած միջոցների մասին» թիվ Ն-0263-I որոշումը,
29. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի, պետական դրոշի եւ պետական օրհներգի մասին օրենքների նախագծերը մշակելու մասին» թիվ Ն-0274-I որոշումը,
30. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի ապրիլի 2-ի «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0276-I որոշումը,
31. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0279-I որոշումը,
32. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի պաշտոն հիմնելու մասին» թիվ Ն-0336-I որոշումը,
33. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի ընտրությունները նշանակելու մասին» թիվ Ն-0337-I որոշումը,
34. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ նրա Նախագահին հատուկ լիազորություններ տալու մասին» որոշումը չեղյալ հայտարարելու մասին» թիվ Ն-0339-I որոշումը,
35. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին» թիվ Ն-0342-I որոշումը,
36. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հուլիսի 8-ի «Կանանց, մայրության եւ մանկության պաշտպանության, ընտանիքի ամրապնդման առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ Ն-0348-I որոշումը,
37. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հուլիսի 9-ի «Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներն ընդունելու մասին» թիվ Ն-0350-I որոշումը,
38. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 8-ի «Մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0421-I որոշումը,
39. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-0426-I որոշումը,
40. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին » թիվ Ն-0427-I որոշումը,
41.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգի մասին» թիվ Ն-0428-I որոշումը,
42. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 23-ի «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ Ն-0430-I որոշումը,
43. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» թիվ Ն-0464-I որոշումը,
44. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաներ իրականացնելու մասին» թիվ Ն-0487-I որոշումը,
45.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ Ն-0490-I որոշումը,
46. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0534-I որոշումը,
47. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկերի եւ տուրքերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0565-I որոշումը,
48. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ «գույքի հափշտակության չափերի սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի որոշումը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0568-I որոշումը,
49. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի մայիսի 19-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները հաստատելու մասին» թիվ ՀՆ-0630-I որոշումը,
50. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի մայիսի 20-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին թիվ ՀՆ-0635-I որոշումը,
51. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի հունիսի 2-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի եւ աշխատանքային ստաժի չափի մաuին» թիվ ՀՆ-0645-I որոշումը,
52. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մասին» թիվ ՀՆ-0646-I որոշումը,
53. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի հաստատությունների օրինադրույթների մասին» թիվ ՀՆ-0649-I որոշումը,
54. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում զինվորական դատախազություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0673-I որոշումը,
55. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի սեպտեմբերի 23-ի «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ ՀՆ-0691-I որոշումը,
56.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 15-ի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0744-I որոշումը,
57. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի ապրիլի 12-ի «Մի քանի վարչատարածքային միավորումներում առանձնացված ստորաբաժանումներ ունեցող ձեռնարկությունների կողմից ըստ առանձին բյուջեների շահութահարկ վճարելու կարգի մասին» թիվ ՀՆ-0798-I որոշումը,
58. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտաշխատողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի մասին» թիվ ՀՆ-0840-I որոշումը,
59. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ռուբլին որպես պաշտոնական վճարման միջոց ընդունելու մասին» թիվ ՀՆ-0843-I որոշումը,
60. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին թիվ ՀՆ-0842-I որոշումը,
61. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» թիվ ՀՆ-0852-I որոշումը,
62. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0856-I որոշումը,
63. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0860-I որոշումը,
64. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Անհատ ձեռներեցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին թիվ ՀՆ-0862-I որոշումը,
65. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ??ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0878-I որոշումը,
66.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հուլիսի 19-ի «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0898-I որոշումը,
67. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հուլիսի 19-ի «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0902-I որոշումը,
68. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0909-I որոշումը,
69. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալի չափի եւ ձեւավորման մասին» թիվ ՀՆ-0905-I որոշումը,
70. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0911-I որոշումը,
71. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Ձեռնարկությունների պետական գրանցման մասին» օրինագիծն ընդունելու մասին» թիվ ՀՆ-0912-I որոշումը,
72. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Ապրանքային-սակարան բորսաների եւ սակարանային-բորսային առեւտրիմասին» թիվ ՀՆ-0913-I որոշումը,
73. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` պատիժը կրելու համար դատապարտյալներին հանձնելու հարցերի լուծման լիազորություններ տալու մասին» թիվ ՀՆ-0916-I որոշումը,
74. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մարգի մասին» թիվ ՀՆ-0917-I որոշումը,
75.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Հյուպատոսական գանձումների մասին» թիվ ՀՆ-0928-I որոշումը,
76. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների եւ Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» թիվ ՀՆ-0940-I որոշումը,
77. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0942-I որոշումը,
78. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0956-I որոշումը,
79. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-0958-I որոշումը,
80. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ ՀՆ-1008-I որոշումը,
81.Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունելու մասին» թիվ ՀՆ-1007-I որոշումը,
82. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի կիրարկման մասին թիվ ՀՆ-1061-I որոշումը,
83. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Դատարաններում ժողովրդական ատենակալների կողմից իրենց պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը նրանց հատուցելու կարգի ու չափի մասին» թիվ ՀՆ-1068-I որոշումը,
84. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-1077-I որոշումը,
85. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի սեպտեմբերի 26-ի «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-1103-I որոշումը,
86. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի հոկտեմբերի 25-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-1114-I որոշումը,
87. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկերի եւ տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՆ-1122-I որոշումը,
88. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Եկամտահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-1130-I որոշումը,
89. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-1132-I որոշումը,
90. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-1133-I որոշումը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նորմատիվ իրավական ակտերի կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներից եւ նախատեսված է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի» 23-րդ կետով` վերնագրի որոշ խմբագրմամբ: