Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29-ը մայիսի 1997 թվական, ՀՕ-120, այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունում եւ «զ» կետում «գլխավոր» բառից առաջ լրացնել «գերագույն» բառը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝
ա) «ա» կետում «պաշտպանության» բառից հետո լրացնել «քաղաքականության» բառը,
բ) «ը» կետում «զինվորական կոչումների շնորհման կարգը եւ» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում ՝
ա) «նախարարությունը» բառը փոխարինել «նախարարը» բառով,
բ) «զ1)» կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«զ2) հայտարարում է զինված ուժերի պահեստազորում հաշվառված քաղաքացիների վարժական հավաքներ (այդ թվում՝ հրամանաշտաբային կամ շտաբային հավաքներ, զորախաղեր) եւ կազմակերպում է վարժական հավաքների անցկացումը.»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Ռազմական դրության» բառերից հետո լրացնել «իրավական ռեժիմի» բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության մեջ 2005 թվականի նոյեմբերի 7-ին կատարված փոփոխություններով ու լրացումներով եւ ընդգրկված է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2339-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկում (կետ 19):