Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-979-17.10.2006-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունում եւ «զ» կետում «գլխավոր» բառից առաջ լրացնել «գերագույն» բառը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝

ա) «ա» կետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «քաղաքականության» բառով,

բ) «ը» կետում «զինվորական կոչումների շնորհման կարգը եւ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում ՝

ա) «նախարարությունը» բառը փոխարինել «նախարարը» բառով,

բ) «զ1)» կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«զ2) հայտարարում է զինված ուժերի պահեստազորում հաշվառված քաղաքացիների վարժական հավաքներ (այդ թվում՝ հրամանաշտաբային կամ շտաբային հավաքներ, զորախաղեր) եւ կազմակերպում է վարժական հավաքների անցկացումը.»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Ռազմական դրության» բառերից հետո լրացնել «իրավական ռեժիմի» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: