Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունում եւ «զ» կետում «գլխավոր» բառից առաջ լրացնել «գերագույն» բառը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝
ա) «ա» կետում «պաշտպանության» բառից հետո լրացնել «քաղաքականության» բառը,
բ) «ը» կետում «զինվորական կոչումների շնորհման կարգը եւ» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Ռազմական դրության» բառերից հետո լրացնել «իրավական ռեժիմի» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: