Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունը եւ «զ» կետը «գլխավոր» բառից առաջ լրացնել «գերագույն» բառով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) «ա» կետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «քաղաքականության» բառով.
բ) «ը» կետի «զինվորական կոչումների շնորհման կարգը եւ» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «Ռազմական դրության» բառերից հետո լրացնել «իրավական ռեժիմի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: