Հոդված 1.
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6-ը փետրվարի 2002 թվականի, ՀՕ-305, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Մարզպետները ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի ործունեության համակարման լիազորություններ չունեն:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբարությամբ.
«Հոդված 32. Ձերբակալվածներին պահելու վայրում եւ կալանավորվածներին պահելու վայրում տնվելու մասին հայտնելը
Յուրաքանչյուր ձերբակալված անձ ձերբակալվածներին պահելու վայրում եւ յուրաքանչյուր կալանավորված անձ կալանավորվածներին պահելու վայրում իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին` կապի հնարավոր միջոցով:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի՝ ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի կողմից ընտրված անձին, եթե հնարավոր չի եղել ձերբակալված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օտվելը։
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում րավոր տեղյակ պահել կալանավորված անձի կողմից ընտրված անձին, եթե հնարավոր չի եղել կալանավորված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օտվելը։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: