Armenian ARMSCII Armenian
Կ-9802-19.10.2006-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում 
քրեակատարողական ծառայողներին եւ վարձու աշխատողներին, նշանակում եւ անցկացնում է
ծառայողական քննություն, սահմանված կարգով քրեակատարողական ծառայողներին տրամադրում է
արձակուրդ.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: