Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-982-19.10.2006-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «որոշման կայացվելը» բառերից հետո լրացնել «, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով`

«11) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում` կադրերի տրամադրության տակ թողնելու առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։