Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9831-23.10.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ`օրենսգիրք) 98-րդ հոդվածի`

1. առաջին մասի առաջին պարբերության վերջում «պաշտպանության իրավունք » բառերից առաջ լրացնել « սույն օրենսգրքով, «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու դրանց չհակասող այլ իրավական ակտերով նախատեսված պետական» բառերով.

2. երկրորդ մասի «պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը» բառերը փոխարինել «պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշումը կայացնում է «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմինը`նույն օրենքի 15-րդ հոդվածում նախատեսված հիմքերի եւ պայմանների առկայության  դեպքում:» բառերով.

3. երրորդ մասի`

ա) «քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավասու մարմինը, պարզելով, որ» բառերով,

բ) «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «պետական պաշտպանության ենթակա անձի համաձայնությամբ, պարտավոր է որոշում կայացնել » բառերով.

4. չորրորդ մասի`

ա) 1-ին նախադասության «պաշտպանվող» բառը փոխարինել «պետական պաշտպանություն հայցող» բառերով,

բ) 2-րդ նախադասության սկզբում «Կայացրած որոշման» բառերից առաջ լրացնել «Պետական պաշտպանություն ձեռնարկելու կամ այն մերժելու մասին» բառերը .

5. հինգերորդ մասի`

ա) սկզբում «պաշտպանվող» բառը փոխարինել «պետական պաշտպանություն հայցող» բառերով,

բ) «քրեական վարույթն իրականացնող մարմինը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու » բառերով,

գ) «օրենսգրքով» բառը փոխարինել «օրենսգրքի 103-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 2.  Օրենսգրքի 981 հոդվածի առաջին մասը լրացնել նոր  13- րդ կետով հետեւյալ խմբագրությամբ.

«13) ցանկացած այլ գործողության կատարումը, որն անհրաժեշտ է պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համար:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 984 հոդվածի առաջին մասի «քրեական վարույթն» բառերը փոխարինել « պետական պաշտպանություն» բառերով:

Հոդված 4.  Օրենսգրքի 9812 հոդվածի երկրորդ մասի «կայացվում է» բառը փոխարինել «պարտավոր է  կայացնել» բառերով:

Հոդված 5.  Օրենսգրքի 9813 հոդվածի երրորդ մասը «նախազգուշացումով:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Բացառիկ դեպքերում, եթե հնարավոր չէ ապահովել պաշտպանվող անձի ներկայությունը կամ դա պահանջվում է նրա անվտանգության ապահովման համար, թույլատրվում է տեսագրված ցուցմունքի օգտագործելը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 99-րդ հոդվածի`

1. առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Պետական պաշտպանության ենթակա անձն իրավունք ունի`

1) իմանալու, տեղեկացվելու իր նկատմամբ ձեռնարկվող պետական պաշտպանության միջոցների եւ իրականացվող միջոցառումների, ժամկետի եւ դադարեցման մասին.

2) միջնորդելու իր նկատմամբ սույն օրենսգրքի 981-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության կոնկրետ միջոց կիրառելու կամ չկիրառելու, լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին.

3) հրաժարվելու պետական պաշտպանության միջոցներից.

4) սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում եւ նախատեսված կարգով դատախազին կամ դատարան բողոքարկելու իր նկատմամբ պետական պաշտպանության միջոց ձեռնարկող կամ իրականացնող անձի անօրինական որոշումները, գործողությունները, անգործությունը կամ պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշումը, կամ պետական պաշտպանություն ձեռնարկելը մերժելու մասին որոշումը».

2. երկրորդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերում «քրեական վարույթն իրականացնող» բառերը փոխարինել «պետական պաշտպանությունն ապահովող» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 991 հոդվածի`

1. առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«1.Պաշտպանվող անձի պետական պաշտպանությունը եւ   աջակցությունը ենթակա են դադարեցման, եթե պաշտպանվող անձը գրավոր դիմել է այն դադարեցնելու մասին:

Պաշտպանվող անձի պետական պաշտպանությունը եւ աջակցությունը կարող է դադարեցվել, եթե պաշտպանվող անձը`

ա) դիտավորությամբ խախտել է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտականությունները կամ իր պաշտպանության միջոցին առնչվող պահանջը.

բ)   իր վարքագծով խոչընդոտում է պաշտպանության միջոցի արդյունավետ իրականացմանը կամ սպառնալիք է ստեղծում այն իրականացնելու անվտանգությանը.

գ) այլեւս պաշտպանության եւ աջակցության կարիք չունի` դրանց ծագման հիմք հանդիսացող հանգամանքները դադարելու հետեւանքով:

Պաշտպանվող անձի պետական պաշտպանությունը եւ աջակցությունը կարող է դադարեցվել նաեւ, եթե սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավասու մարմինը, գնահատելով գործի բոլոր հանգամանքները, հանգել է այն եզրակացության, որ ան-հրաժեշտ է դադարեցնել պաշտպանությունը եւ աջակցությունը:».

2. երկրորդ մասում «քրեական վարույթն իրականացնող» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավասու» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ քրեական արդարադատության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներից է ձեռնարկել իրավական այնպիսի միջոցներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը:

Այս առումով, հատկապես կարեւորվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց անվտանգության ապահովման իրավական կարգավորման կատարելագործմանն ուղղված քայլերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ քր. դատ. օր.) 12 -րդ գլուխը նվիրված է քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը1 : Սակայն քր. դատ. օր.-ում քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության հետ կապված մի շարք սկզբունքային հարցեր կարգավորված չեն: Օրենսդրությամբ սահմանված չեն՝

-պետական պաշտպանության սկզբունքները,

-պետական պաշտպանության մասին օրենսդրությունը,

-անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքները եւ միջոցները,

 -ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները,

 -անհատական, երկկողմ եւ բազմակողմ պատասխանատվությունը,

 -անձի մահվան, առողջությանը վնաս պատճառելու եւ հաշմության դեպքում ծագող, փոփոխվող եւ դադարող քաղաքացիաիրավական հարաբերությունները:

 Թերի են սահմանվել՝

1. պետական պաշտպանության ենթակա անձանց շրջանակը,

2.պաշտպանությունն ապահովող մարմինների ցանկը,

3.անվտանգությունն ապահովող մարմինների տարանջատման հիմքերը պաշտպա՟նություն իրականացնող մարմիններից:

Հատկապես կարեւորվում է այն հանգամանքը, որ պաշտպանության համակարգը պետք է լինի այնպիսին, որ հստակորեն տարանջատվեն պաշտպանության միջոցներ ձեռնարկող մարմինները այդ միջոցներն իրականացնող մարմիններից:Դա կնպաստի պաշտպանության միջոցի օբյեկտիվ ընտրությանը, պատասխանատվության տարանջատմանը եւ անհատականացմանը:

Բացի այդ, անհրաժեշտ է վերանայել պաշտպանվող անձի նկատմամբ` քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ ծագած սպառնալիքների բնույթը, պաշտպանության հիմքերը եւ պայմանները ու այլ հիմնահարցեր: Այդ առումով անհրաժեշտ է օբյեկտիվ չափանիշների միջոցով ամրագրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության հիմքերը եւ պայմանները: Օրենքների նախագծերով վերանայվել  եւ հստակեցվել են նաեւ պետական պաշտպանության ապահովման ուղղությամբ միջազգային համագործակցության եւ օգնություն ցուցաբերելու կառուցակարգերը:

Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» 2000 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների գերակայությամբ:2 Այդ կոնվենցիայի` «Վկաների պաշտպանությունը » եւ «Տուժողներին օգնելը եւ նրանց պաշտպանությունը» վերնագրերով 24-րդ եւ 25-րդ հոդվածներում ամրագրված են պետությունների համապատասխան պարտավորությունները:

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետության ծախսերի փոփոխություն3 :
 

1 Տե’ս  ՀՀ պաշտոնական տեղեկագիր, N 22/55/, 21 սեպտեմբերի, 1998:
2 Հայաստանի Հանրապետությունը սույն կոնվենցիան  վավերացրել է 2002թ. ապրիլի 26-ին:
3 Սույն հիմնավորմանը կցվում է Ռուսաստանի Դաշնությունում այդ ծախսերի հաշվարկման կառուցակարգը: