Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9832-23.10.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (18 ապրիլի 2003 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3471 եւ 3472 հոդվածներով`

«Հոդված 3471 .Պաշտպանվող անձի նկատմամբ ձեռնարկված պետական պաշտպանության միջոցը չիրականացնելը կամ իրականացնելուց խուսափելը

1. Պաշտպանվող անձի նկատմամբ ձեռնարկված պետական պաշտպանության միջոցը չիրականացնելը կամ իրականացնելուց խուսափելը այն անձի կողմից, որի վրա է դրվել ձեռնարկված պետական պաշտպանության միջոցն իրականացնելու պարտականությունը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամանակով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամանակով:

Հոդված 3472 . Պաշտպանվող անձի նկատմամբ ձեռնարկված կամ իրականացվող կամ իրականացված պաշտպանության միջոցների մասին տեղեկությունները հրապարակելը

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձի կամ նրա ընտանիքի անդամի կամ նրա մերձավոր ազգականիկամ մերձավորինկատմամբ իրականացվող պաշտպանության միջոցների մասին տեղեկությունները ապօրինի հրապարակելը, եթե այդ արարքը կատարվել է այն անձի կողմից, ում դրանք վստահվել են չհրապարակելու պայմանով կամ հայտնի են դարձել` կապված իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ`առավելագույնը երկու տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամանակով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամանակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: