Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի մարտի 24-ի ՀՕ-77-Ն, այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով :
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.».
2) 4-րդ կետում «ստուգում» բառը փոխարինել «հսկողություն» բառով.
3) 10-րդ կետից հանել «սահմանված նմուշի» եւ «, աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի» բառերը:
4) 10-րդ կետից հետո լրացնել նոր 101 կետ հետեւյալ բովանդակությամբ.
«101) յուրաքանչյուր տարի մինչեւ հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի «վերահսկողության» բառից առաջ լրացնել «հսկողության եւ» բառերը:
Հոդված 4. Օրենքի`
1) 10-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«7) իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին».
2) 10-րդ հոդվածի 10-րդ կետում «եւ հրամանագրքերի վարման կարգի» բառերը փոխարինել «գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի» բառերով.
3) 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10.1 կետով`
«10.1) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվառում.» :
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով :
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր 9.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.
«9.1) իր իրավասությունների շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց է ներկայացնում դատարան.» :
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 6-րդ կետում «սահմանված կարգով» բառերը փոխարինել «գրավոր» բառով.
2) 13-րդ կետից «օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց ներկայացնելու դատարան» բառերը հանել :
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «եւ իրավապահ մարմիններ» բառերը:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` վեց ամսվա ընթացքում :
Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել լիազորած պետական մարմին` վեց ամսվա ընթացքում:
3. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը եւ գլխավոր պետական տեսուչի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել` դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում » :
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «եռամսյակը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարին մեկ` ըստ ամիսների` մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը» բառերով :
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով :
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «խախտման մասին» բառերից հետո լրացնել «ուսումնասիրությունն ավարտելուց հետո եռօրյա ժանկետում» բառերը:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2005 թվականի դեկտեմբերի 30-ի N040-7736 հանձնարարականի, համաձայն որի պետք է համապատասխան փոփոխություն կատարվի «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում (նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետ եւ 9-րդ հոդված): Նախագծով նախատեսվում է ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատման իրավասությունը վերապահել լիազորված պետական մարմնին, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստուգման հանձնարարագիր տալու իրավասությունը վերապահված է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին: «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթներ նպատակ ունեն «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել ԱՄԿ թիվ 81 կոնվենցիայի պահանջներին, նախագծի 8-րդ հոդվածը` «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը համապատասխանեցնել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին : Նախագծի մյուս հոդվածները հիմնականում խմբագրական բնույթի են` նպատակ ունեն հստակեցնել «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, դրանց մի մասը նախագծում ներառվել է` հաշվի առնելով շահագրգիռ նախարարությունների առաջարկությունները: