Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-986-25.10.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մարտի 2005 թվականի, ՀՕ-77-Ն, այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով» բառերով :

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.».

2) 4-րդ կետում «ստուգում» բառը փոխարինել  «հսկողություն» բառով.

3) 10-րդ կետից հանել «սահմանված նմուշի» եւ «, աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի» բառերը:

4) 10-րդ կետից հետո լրացնել նոր 101 կետ հետեւյալ բովանդակությամբ.

«101) յուրաքանչյուր տարի մինչեւ հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատումը.»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի  4-րդ կետի «վերահսկողության» բառից առաջ լրացնել   «հսկողության եւ» բառերը:

Հոդված 4. Օրենքի`

1) 10-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

 «7) իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին».

2) 10-րդ հոդվածի 10-րդ կետում «եւ հրամանագրքերի վարման կարգի» բառերը փոխարինել «գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի» բառերով.

3) 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10.1 կետով`

«10.1) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվառում.» :

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով :

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր 9.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9.1) իր իրավասությունների շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց է ներկայացնում դատարան.» :

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 6-րդ կետում «սահմանված կարգով» բառերը փոխարինել «գրավոր» բառով.

2) 13-րդ կետից «օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց ներկայացնելու դատարան» բառերը հանել :

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «եւ իրավապահ մարմիններ» բառերը:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` վեց ամսվա ընթացքում :

Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել   լիազորած պետական մարմին` վեց ամսվա ընթացքում:

3.  Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը եւ գլխավոր պետական տեսուչի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել` դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում » :

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «եռամսյակը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարին մեկ` ըստ ամիսների` մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը» բառերով :

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով :

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «խախտման մասին» բառերից հետո լրացնել  «ուսումնասիրությունն ավարտելուց հետո եռօրյա ժանկետում» բառերը:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվանը հաջորդող 10-րդ օրը: