Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9931-03.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18-ը ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 132-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի սանկցիան «ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

բ) 2-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

գ) 3-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

դ) 4-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

ե) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասով.

«6. Սույն հոդվածի առաջին մասի կամ երկրորդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով կամ երրորդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով կամ չորորդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը առաջին անգամ կատարած անձը, որը կամովին ազատել է տուժողին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը եւ դրա մյուս մասնակիցներին մերկացնելուն, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում բացակայում է այլ հանցակազմ:

7. Մարդկանց առեւտրի զոհ հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությանը համապատասխան տուժող ճանաչված անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53, 1791 , 195, 196 եւ 201 հոդվածներով նախատեսված իրավախախտումները, ինչպես նաեւ՝ քրեական պատասխանատվությունից Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքի 325 եւ 329 հոդվածներով նախատեսված արարքներն իր կարգավիճակի կապակցությամբ կատարելու դեպքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 1321 – րդ հոդվածում`

ա) 1-ին մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա բառերով.

բ) 2-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

գ) 3-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 261-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

բ) 3-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 262-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

բ) 3-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառորով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաս ն երորդ օրը: