Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9932-03.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 211 -րդ հոդվածով.

Մարդկանց առեւտրի զոհ հանդիսացող անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53, 1791 , 195, 196 եւ201 հոդվածներով նախատեսված իրավախախտումներն (զանցանքները) իր կարգավիճակի կապակցությամբ կատարելու դեպքում: