Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-995-03.11.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությոմբ  801 հոդվածով.

«Հոդված 801. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման մասին լիազոր պետական մարմնին գրավոր տեղյակ չպահելը

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի եւ ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութերի քանակության մասին լիազոր պետական մարմնին գրավոր տեղյակ չպահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «80-87րդ հոդվածներով» բառերը փոխարինել «80-րդ, 801 - 87- րդ հոդվածներով»    բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք)   8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումն ապահովելու նպատակով:

Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարեւորագույն պարտավորությունն է` հաշվառել օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման վերաբերյալ տվյալները, որպեսզի սահմանված կարգով տեղեկատվություն ներկայացվի Արձանագրության քարտուղարություն: Տվյալների պատշաճ հաշվառումը պայմանավորված է օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծողների կողմից` ներմուծման ու օգտագործման վերաբերյալ կանոնավոր եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրմամբ եւ դրա վերաբերյալ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվության նորմի կատարումն հնարավոր է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով` համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ: