Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-996-03.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-13-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

1. «ա» կետի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով» բառերով:

2. «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (փողերի լվացում)` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված արարքը »:

Հոդված 2. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կասկածելի գործառնությունների դադարեցումը եւ կասեցումը, ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը»:

Հոդված 3. Օրենքը լրացնել 18.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18.1. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է ապահովի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխան՝ դրանցում ներառված անձանց եկամուտների անհապաղ սառեցումը:

Սառեցման մասին որոշումը կարող են կայացնել հաշվետու անձը կամ Լիազորված մարմինը: Որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմնին որոշման օրինակը տրամադրելու պահից սկսած, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:

2. Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է նախատեսվի՝

ա) Լիազորված մարմնի կողմից նշված ցանկերի, ինչպես նաեւ դրանց փոփոխությունների եւ լրացումների հրապարակման ընթացակարգը, այդ ցանկերի մասին հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկման եւ ցանկերում ներառված անձանց եկամուտներ ը հաշվետու անձանց կողմից անհապաղ սառեցնելու կարգը.

բ) ցանկերում ներառված անձանց եկամուտները Լիազորված մարմնի կողմից սառեցնելու կարգը.

գ) ցանկերում ներառված անձանց եկամուտների սառեցման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո այդ եկամուտների վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանք դնելու համար քրեական հետապնդման մարմիններին նյութերը ներկայացնելու կարգը.

դ) բարեխիղճ ձեռքբերողների եկամուտների սառեցման դեպքում սառեցման որոշման մասին նրանց իրազեկելու եւ հնարավոր առարկությունները հաշվի առնելու կարգը.

ե) սառեցված եկամուտների հաշվին ցանկերում ներառված անձանց ընտանեկան, բժշկական եւ այլ անձնական նպատակներով վճարումներ կատարելու Լիազորված մարմնի իրավասությունը եւ դրա ընթացակարգը.

զ) եկամուտների սառեցման մասին որոշումը Լիազորված մարմնի կողմից վերացնելու (եկամուտներն ապասառեցնելու) կարգն այն դեպքերում, երբ այդ անձանց անունները հանվել են համապատասխան ցանկերից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: