Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 փետրվարի 1994 թվական, Հ.Ն.-1005-1-ՀՕ-101, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել «եւ ժամանակավոր» բառերը:
Հոդված 2 . Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ առկա` տվյալ հարկվող օբյեկտի համար հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները:
Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբ՟յեկ՟տն օտա՟րե՟լու դեպքում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի գծով վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար հողի հարկի պարտավորություններն առաջանում են այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:
Հարկ վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչեւ օրենքով սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ծագման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի պարտավորությունները:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Ընդհանուր սեփականության դեպքում հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկվում է ամբողջ հողամասի հարկման օբյեկտից՝ սույն օրենքով սահմանված հաշվառող մարմնի կամ համասեփականատեր կազմակերպության կողմից:
Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր ֆիզիկական անձանց հողի հարկը հաշվարկում են.
ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները համասեփականատերերից որեւէ մեկի համար,
բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունները համասեփականատերերից յուրաքանչյուրի համար (իր բաժնի չափով):
Եթե ընդհանուր սեփականության դեպքում համասեփականատերերից որեւէ մեկը կազմակերպություն է, ապա հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկում է համասեփականատեր կազմակերպությունը.
ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձեւում նշելով համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները,
բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունը իր բաժնի չափով, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձեւում նշելով համասեփականատերերի ու նրանց բաժնեմասերի վերաբերյալ պահանջվող տվյալները:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է հա՟մար՟վում օրացուցային տարին:
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն եւ մինչեւ տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը (ներառյալ) հարկային մարմնի կողմից հաստատված ձեւով հողի հարկի տարեկան հաշվարկները ներկայացնում են`
ա) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասի համար՝ հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու դեպքում՝ առանձնացված ըստ համայնքների),
բ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ իրենց գտնվելու վայրի հար՟կային մար՟մին:
Անկախ սույն հոդվածով սահմանված ժամկետներից` հաշվետու տարվա ընթացքում նոր հարկվող օբյեկտի առաջացման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով ծագելուց հետո մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հաշվետու տարվա ընթացքում հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Սույն օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմ՟նում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչեւ հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում հողամասերի նպատակա՟յին կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխությունների դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված փոփոխություններից հետո մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի տարեկան հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված տարեկան հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:
Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները:
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններից ստացված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հանդիսանալու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի սահմանած ձեւով հողի հարկի վճարման ծանուցագրեր` մինչեւ գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդ՟ված 15. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով՝
ա) հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը ներկայացնում է հաշվառող մարմնին,
բ) հարկային եւ տեղական ինքնակառավարման մարմինները հողի հարկի պարտավորությունների հաշվարկման, հողի հարկի գումարների գանձման եւ վճարումների հաշվառման նպատակով միմյանց ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ:
Ֆիզիկական անձինք հողի հարկի իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հողի հարկի հաշվարկների ճշգրտման նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ: Կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման նպատակով հարկվող օբյեկտ համարվող հողամասի հարկման օբյեկտի տվյալները ստանալու համար դիմում են համապատասխան հաշվառող մարմին: Ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող հարկման օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ու տվյալները օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Կազմակերպությունները սույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (եռամսյակային կտրվածքով` հաշվի առնելով հաշվառող մարմին ներկայացված հաշվարկների հիման վրա նոր առաջացած, օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած, ինչպես նաեւ նպատակա՟յին կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկները) սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Ֆիզիկական անձի չկատարած պարտավորությունների կատարումն ապահովող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:
Հողի հարկի գումարը վճարվում է.
ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե,
բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 17. Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մար՟մինները՝ 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կե՟տում նշված դեպքի.
բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթները ստանձնելու նպատակով համապատասխան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքուրույն ավտոմատացնող, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հողամասերի հաշվառման եւ գնահատման վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները՝ հաշվարկում են ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկը: Ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ֆիզիկական անձանց հաշվառող մարմին:
Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2008 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2009 թվականի առաջին եռամսյակից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կետում նշված դեպքի.
բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթները ստանձնելու նպատակով համապատասխան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքուրույն ավտոմատացնող, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները հայ՟տի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից սկսած համարվում են հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմիններ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ու կազմակերպությունների գույքահարկի հաշվառումն ավտոմատացնող տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների եւ կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով.
գ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում նրանց գտնվելու վայրի համապատասխան հարկային մարմինները:
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մար՟մին՟նե՟րի կողմից հողի հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հան՟րա՟պե՟տության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.
«Հոդված 21. Հողի հարկով հարկման օբյեկտի գնահատումը
1. Հողի հարկով հարկման օբյեկտի որոշման նպատակով հողամասերի կա՟դաստ՟րա՟յին գնահատումները (վերագնահատումները) իրականացվում են երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից՝ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա, որի արդյունքները հիմք են ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող երեք տարիների հողի հարկի հաշվարկման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եռամյա պարբերականությամբ կադաստրային գնահատությունների առաջին կադաստրային գնահատությունն իրականացվում է 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում հաշվառված տվյալների հիման վրա, իսկ հետագա գնահատություններն իրականացվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված պարբերականությամբ:
3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաեւ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչեւ հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվում մինչեւ սույն հոդվածի 1-ին ՟մասով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:»:
Հոդված 10 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված 2003-2005թթ. անցումային ժամանակաշրջանում իրականացվեց գույքահարկ վճարողների եւ գույքահարկի հաշվառման գործառույթները հարկային մարմնից տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանցումը: Այդ ընթացքում համայնքներին են փոխանցվել ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման, կազմակերպությունների գույքահարկի հաշվառման գործառույթները, տեղեկատվական տվյալները եւ համակարգչային ծրագրերը:
Հաշվի առնելով հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթները համայնքներին փոխանցելու անհրաժեշտությունն ու դրանք ստանձնելու առումով համայնքների պատրաստակամությունը, ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել գործառույթների փոխանցման դրույթներն ու ընթացակարգը` միաժամանակ հստակեցնելով գործող օրենքի որոշ դրույթներ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է.
- սահմանել համայնքների հաշվառող մարմին հանդիսանալու ժամկետներն ու այդ գործառույթները հարկային մարմնից փոխանցելու ընթացակարգը: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 01.01.2007թ.-ից, իսկ 01.07.2007թ.-ից մինչեւ 31.12.2008թ. կիրականացվի գործառույթների փոխանցումը համայնքներին,
- հստակեցնել հարկային պարտավորությունների առաջացման ու դադարելու դրույթները, մասնավորապես` չկատարված հարկային պարտավորությունները նոր սեփականատիրոջն անցնելը, նույն հարկվող օբյեկտի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար պարտավորությունները վճարման ժամանակահատվածից հետո հաշվարկելը, ֆիզիկական անձի մահվան դեպքում դրան հաջորդող ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները ժառանգին փոխանցելը (ինչպես գույքահարկի պարագայում),
- հստակեցնել ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության դեպքում հողի հարկի հաշվարկման եւ վճարման հարցերը, օրենքով սահմանել կազմակերպությունների հողի հարկի տարեկան հաշվարկների հիման վրա վճարման ենթակա եռամսյակային գումարների հաշվարկման կարգն ու ներմուծել ճշտված հաշվարկների ներկայացման դրույթներ,
- հստակեցնել հողի հարկի հաշվարկման հարցերը, հստակ տարանջատել լիազոր մարմինների իրավասությունները, սահմանել համայնքին վերապահված լիազորությունները,
- վերանայել կադաստրային գնահատությունների իրականացման պարբերականությունը: 2007 թվականը պատեհ տարի է հողի հարկի համար եւս սկսելու եռամյա պարբերականությամբ կադաստրային գնահատություններ, նկատի ունենալով, որ համընկնում է գույքահարկի հաշվարկման նպատակով կադաստրային գնահատման պարբերականության հետ: Գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկման նպատակով կադաստրային գնահատությունների տարիների համապատասխանեցումը առավել կպարզեցնի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկի հաշվարկման եւ ծանուցագրերի տրամադրման գործընթացը, իսկ հետագայում առավել իրատեսական կդարձնի անշարժ գույքի միասնական հարկին անցնելը: