Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ օգտագործման կարգը:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրհներգը
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծա՟գոր՟ծու՟թյուն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է վոկալ, գործի՟քա՟յին, նվա՟գա՟խմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:
4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի հա՟վելվածով հաս՟տատ՟ված երաժշտական խմբագրությամբ եւ տեքստի համապատաս՟խանությամբ:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը
1.Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր կատարվում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցու՟թյամբ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ.
գ) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գու՟մարման պահին, ինչպես նաեւ հերթական նստաշրջանների բաց՟ման եւ փակման ժամա՟նակ.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարո՟ղությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.
ե) օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավար՟ների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական եւ միջկառա՟վարա՟կան կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողա՟կարգի հիմնադրույթներին համապատասխան.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում առավոտ՟յան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, եւ երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաեւ զինվորական կանոնա՟գրքերով եւ կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստա՟տություններում՝ անկախ սեփականության ձեւից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոց՟՟ներում` անկախ սեփականության ձեւից, ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակա՟ռա՟վարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից անցկաց՟վող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ.
բ) պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիս՟տերի, ժողովների ժամանակ.
գ) հուշարձանների, հուշաքանդակների եւ հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:
3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում օրհներգի կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը հեռուս՟տա՟ընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձեւից, ամեն օր`
ա) հեռարձակման սկզբին եւ ավարտին.
բ) ժամը 6.00-ին եւ 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.
գ) Ամանորի գիշերը` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումները կարող են օգտա՟գործ՟վել ձայնագրությամբ, տեսագ՟րությամբ հեռուստառադիոհեռարձակման միջոցով:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան օրհներգի օգտագործումը մարզական միջոցառումների ժամանակ
Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապե՟տու՟թյան տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշա՟րերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման եւ փակման ժամանակ, իսկ Հայաստանի Հանրա՟պետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատաս՟խան:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործումը
Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտա՟գործման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրա՟պետության կառավարությունը:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող
միջոցառումների ժամանակ
Հայաստանի Հանրապետության պետական կամ այլ պաշտոնական պատվի՟րա՟կության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշ՟տո՟նական ու հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրա՟պետության օրհներգը հնչում է Հայաստանի Հանրապետության պետական արարո՟ղակար՟գի հիմնադրույթներին եւ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համա՟պատասխան:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտն՟կայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողա՟կարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինվորական ծա՟ռա՟յող՟ներին Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայաց՟վող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություն՟ներով:
3. Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրա՟քան՟չյուր քաղաքացու սրբազան պարտքն է:
Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 11. Անցումային դրույթ
Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիք»-ն է տեքստն ու երաժշտությունը սահմանված են սույն օրենքի հավելվածում): Այն ուժի մեջ է մինչեւ Հայաստանի Հանրա՟պե՟տության նոր օրհներգի տեքստն ու երաժշտու՟թյունը օրենքով սահմանելը:
Հավելված
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ
(խոսքերը` ՄԻքայել Նալբանդյանի)
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի: