Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10033-09.11.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69)/ այսուհետ՝ Օրենք/ 49-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» եւ «գ» ենթակետերում «դիլերների» բառից հետո լրացնել «-բրոքերների» բառը:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «մետաղադրամ» բառը համապատասխան հոլովներով փոխարինել «մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ)» բառերով համապատասխան հոլովներով:

Հոդված 3. Սույն օրենք ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը: