Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10036-09.11.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այuուհետ` oրենuգիրք) 165-րդ հոդվածում

ա) «փողային» բառը ամբողջ տեքստում փոխարինել «դրամական (փողային) բառերով.

բ) սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդ որում`յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում: »:

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,ընդ որում`յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:»:

դ) Սանկցիայից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝

«Սույն հոդվածով նախատեսված իրավախախտում չի համարվում պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասությունների սահմաններում վերահսկողական նպատակներով իրականացվող սույն հոդվածով նախատեսված գործողության կամ գործողությունների կատարումը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 169-րդ հոդվածում՝

ա)առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Ապoրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այuինքն առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեuական գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիuացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապoրինի զբաղվելը՝»:

բ) երկրորդ մասից հետո լրացնել երրորդ եւ չորրորդ մասեր հետեւյալ բովանդակությամբ՝

Առանց համապատաuխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքիիրականացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո, մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: