Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10121-10.11.2006-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի «Ազգային ժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2.   Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետից հանել «Վերահսկիչ պալատի նախագահի,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 100-րդ հոդվածի 8-րդ մասը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում:»

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 101-րդ հոդվածում`

ա)  2-րդ մասը լրացնել «եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով, առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու» բառերը.

բ) հանել 5-րդ եւ 6-րդ մասերը: