Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-212) 2-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«թ)Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանման ղեկավարները.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: